Որոնել
Արխիվ
05.10.2019  15:29

«Ժետիսուի» բուլղարացի ֆուտբոլիստը հաղթական գոլը նվիրեց Կամո Հովհաննիսյանին (VIDEO)

Ղազախստանի առաջնության 29-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ ընդունեց «Իրտիշին» ու հաղթեց 2-1 հաշվով:

Ընդ որում, խաղի ընթացքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանի թիմակիցները պարտվում էին 0-1 հաշվով, սակայն երկրորդ կեսում կարողացան նախ հավասարեցնել հաշիվը, իսկ խաղի վերջում նաև հաղթանակ կորզել: Հովհաննիսյանը բաց էր թողնում հանդիպումը վնասվածքի պատճառով:

«Ժետիսուի» հաղթական գոլը խաղի 88-րդ րոպեին խփեց բուլղարացի հարձակվող Մարտին Տոշևը: Գոլից հետո նա մոտեցավ թիմի պահեստայինների նստարանին, որտեղ թիմակիցներից ստացավ Հովհաննիսյանի մարզաշապիկը և ցուցադրեց տրիբունաներին՝ իր գոլը նվիրելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին: 

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը այսօր նշում է իր 27-ամյակը: Ներկա պահին նա գտնվում է Սերբիայում, որտեղ ապաքինվում է վնասվածքից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000