Որոնել
Արխիվ
05.10.2019  00:57

«Նոայի» հարձակվող. «Նպատակ ունեմ մինչև դեկտեմբեր 10-15 գոլ խփել»

«Նոա»-ի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է խփած գոլերի, «Գանձասար»–ի հետ առաջիկա խաղից առաջ թիմում մթնոլորտի և ակնկալիքների, նաև թիմի հավակնությունների ու երկրպագուների մասին։

- Մաքսիմ, նախ թույլ տուր շնորհավորել քեզ՝ «Նոա» ակումբի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը ճանաչվելու կապակցությամբ։ Նաև, թիմի լավագույն ռմբարկուն են այս պահի դրությամբ՝ խփած 4 գոլերովդ...

- Միշտ հաճելի է, երբ գոլի հեղինակ ես դառնում, բայց կարծում եմ՝ 4 գոլը քիչ է, կարող էի 7-8 գոլ խփել և Հայաստանի ռմբարկուների ցուցակում առաջատար դիրքեր զբաղեցնել։ Լավ է, որ 4-ը խփել եմ. եղել է այնպես, որ ավելի համեստ արդյունք եմ ցույց տվել։ Կարծում եմ, խփածս գոլերի մեջ, իհարկե, իրենց դերն ունեն մարզիչներն ու նաև թիմը, քանի որ միայն իմ ջանքերով չեն այդ գոլերը ստեցծվել։ Անկասկած, հաճելի է հայտնվել նման թիմում, կոլեկտիվում։

- Հարձակվողերը, հաճախ, մրցաշրջանից առաջ հայտարարում են, որ մտադիր են դառնալ, օրինակ, 20+ գոլի հեղինակ։ Դու քո առջև ի՞նչ նշացող էիր սահմանել։

- Ես նպատակ էի դրել՝ մինչև դեկտեմբեր 10-15 գոլի հեղինակ դառնալ։ Սկզբունքնորեն, մինչև դեկտեմբեր դեռ բազում խաղեր ունենք, և, հույս ունեմ, որ մինչև դեկտեմբեր կհաջողվի անցնել 10-ը գոլի սահմանագիծը։

- Ո՞ր դիրքն է քեզ համար նախընտրելի՝ հարձակման կենտրոնում, թե՝ եզրերում։

- Ինձ համար նախընտրելի է հարձակման կենտրոնը, որովհետև ամբողջ կյանքս կենտրոնում եմ խաղում։ Բայց հարձակման եզրում էլ, կարծում եմ, և մարզիչներն էլ են այդ տեսակետի՝ ինձ վատ չեմ դրսևորում, խաղս չի խամրում, քանի որ արագությունս թույլ է տալիս և գնդակի հետ էլ վարվել գիտեմ։ Իսկ ըդհանրապես, որտեղ մարզիչը որոշի, սրտեղ անհրաժեշտ լինի, այնտեղ էլ կխաղամ։

- Առաջին խաղաշրջանը հատել է հասարակածը։ Ինչպե՞ս կգնահատեիր Բարձրագույն խմբի առաջնությունը, թիմերը, նաև՝ «Նոա» –ի հնարավորությունները։

- Անկեղծ, հայկական ֆուտբոլի մասին այնքան էլ շատ բան չգտեի. լսել էի, որ այս տարի առաջնությունը շատ է ուժեղացել։ Կարծում եմ, ի դեմս «Նոա»–ի ձևավորվել է շատ ուժեղ թիմ, որը կարող է խնդրներ լուծել։ Ցավոք, առաջնության մեկնարկից անցած 9–ը տուրերում չափազանց շատ միավոր կորցրինք, մինչդեռ հանգիստ կարող էինք առաջին եռյակում լինել՝ որևէ թիմ մեր նկատմամբ զգալի առավելություն չի ունեցել, պարտվել ենք նվազագույն տարբերությամբ։ Հուսամ, հաջորդ տուրերից առավելագույնը կկարողանանք քաղել ու առաջին խաղաշրջանի ավարտը կհավաքենք 16-18 միավոր։

- Իսկ ո՞րն էր, քո կարծիքով, միավորներ կորցնելու պատճառը։

- Թիմը լավ ֆուտբոլիստներով է համալրված, բայց եթե համեմատենք՝ ինչպես էինք մարզվում և խաղում հուլիս–օգոստոսին, երբ չկար փոխըմբռնում... հիմա լրիվ այլ պատկեր է. տղաները իրար հասկանում են, մարզիչներին հաջողվել է համախմբել թիմը։ Եթե թեկուզ մեկ ամիս շուտ թիմը ձևավորվեր, «Նոա»–ի համար առաջնության մեկնարկը շատ ավելի հաջող կընթանար…Այդուհանդերձ, մեր ծրագրերն անփոփոխ են՝ մինչև դեկտեմբեր տեղ զբաղեցնել լավագույն վեցնյակում, իսկ իքնս հուսով եմ՝ կմտնենք նաև լավագույն քառյակ, որպեսզի հանգիստ խղճով գնանք արձակուրդ և պատրաստվենք խաղաշրջանի մնացած խաղերին։

- Ինչպիսի՞ն է մթնոլորտը հանդերձարանում, տղաների միջև հարաբերությունները։

- Մթնոլորտը միշտ լավն է. Աշտարակ ենք գալիս մարզումից մոտ 45 րոպե առաջ, հանդերձարանում քննարկում ենք վերջին նորությունները, փորձում ենք տրամադրություն բարձրացնել, կիսվում ենք լուրերով՝ ում մոտ ինչ ուրախ բան է կատարվել... Ընդհանրապես, բավական ժամանակ ենք անցկացնում միասին մարզմանը գալուց և հետդարձին, թիմով, ստանում ենք դրական լիցքեր և դեռևս չենք հասցրել հոգնել իրարից։

- Համաձա՞յն ես մարզիչների այն տեսակետի հետ, որն թիմն առայժմ ցուցադրում է իր ներուժի 30-40 տոկոսը միայն։

- Վստահաբար, օգոստոսին ցուցադրում էինք մեր ներուժի 30-40 տոկոսը, այժմ, կարծում եմ, ավելացրել ենք, թեև դեռ միավորներ ենք կորցնում։ Հիմա, թերևս, կարելի է խոսել 60-70% մասին, և դեռ պատք է ավելացնենք, ինչպես թիմային խաղի, այնպես էլ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի կողմից գործադրվող ջանքերի և ինքն իր նկատմամբ ավելի պահանջկոտ լինելու առումով։

- Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը «Գանձասար»-ի հետ առաջիկա կիրակի օրը կայանալիք հանդիպումից առաջ։

- Կարծում եմ, սկզբունքային խաղ է, քանի որ առաջին տուրում բաց թողեցինք 3 միավորը։ Այս անգամ սայթաքելու իրավունք չունենք. մրցաշարային աղյուսակն էլ պարտադրում է, որ հաղթենք։ Ամպայման պիտի լինի խոշոր հաղթանակ՝ 3 կամ 4 անպատասխան գնդակ ուղարկենք մրցակցի դարպասը։

- «Նոա»-ի յուրաքանչյուր խաղերին մարզադաշտ է գալիս առայժմ ոչ այնքան մեծաթիվ, բայց բավականին կուռ և «աղմկոտ» երկրպագուների թիմ։ Դուք՝ ֆուտբոլիստներդ, զգու՞մ եք նրանց աջակցությունը։

- Իհարկե, զգում ենք։ Ես հանդես եմ եկել Ռուսաստանում, որտեղ երկրպագուները շատ ավելի «աղմկոտ» են, բայց հաշվի առնելով Հայաստանում մարզադաշտերում հանդիսականների ոչ մեծ թիվը՝ մեզ ցուցաբերող աջակցությունը շոշափելի է, «Նոա»–ի երկրպագուները՝ ավելի լսելի են։ Նույնիսկ մրցակիցն է դա զգում, երբ մերոնք սկսում են վանկարկել՝ գործի դնելով թմբուկները։ Այսնպես որ՝ շնորհակալությու՛ն մեր երկրպագուներին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000