Որոնել
Արխիվ
04.10.2019  10:43

«Բավարիան» որոշել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերը կատարել

«Բավարիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը շատ գոհ են կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ցուցադրած խաղից:

Sport.es-ը գրում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն իր հաջող նորամուտով մյունխենցիներին համոզել է գնել ամբողջական տրանսֆերը: Ներկայումս բրազիլացին վարձակալությամբ է խաղում Գերմանիայում, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:

Համաձայնագրում հատուկ կետ կա, որը «Բավարիային» իրավունք է տալիս 120 միլիոն եվրոյով գնել կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը: Եթե այդ գործարքը կայանա, ապա այն կդառնա գերմանական գրանդի պատմության ամենաթանկ տրանսֆերը:

Իր նոր թիմի կազմում անցկացրած 7 խաղում Կոուտինյոն 2 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000