Որոնել
Արխիվ
04.10.2019  13:31

«Լոռիի» երկու ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական

«Լոռի» դարպասապահ Վարդան Շահատունին և կիսապաշտպան Արման Մկրտչյանը հրավիրվել են Հայաստանի Մ21 հավաքական։ Այդ մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

Երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի հոկտեմբերի 7-14-ը: Հոկտեմբերի 11-ին և 14-ին կանցկացնի Մ21 2021թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական երկու հանդիպումները՝ Լյուքսեմբուրգի և Իտալիայի հասակակիցների հետ համապատասխանաբար:

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերին զարմանալիորեն Շահատունին չէր հրավիրվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000