Որոնել
Արխիվ
04.10.2019  13:43

Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին

Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան (ԱՖՖԱ) ՈւԵՖԱ-ին բողոք է ներկայացրել Եվրոպա լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ» – «Ղարաբաղ» խաղում տեղի ունեցած ակցիայի վերաբերյալ:

Հանդիպման 31-րդ րոպեին մարզադաշտում հայտնվել Արցախի դրոշը, ամրացված է եղել անօդաչու սարքին: Զայրացած ադրբեջանցիները մի քանի անգամ փորձել են գնդակով հարվածել սարքին, սակայն վրիպել են:

Արդյունքում, մրցավարը կանգնեցրել է խաղը և թիմերին տարել հանդերձարան: 20 րոպե հետո խաղը շարունակվել է:

«ԱՖՖԱ-ի ղեկավարությունը կապնվել է ՈւԵՖԱ-ի հետ ու անհանգստություն հայտնել միջադեպի կապակցությամբ: ԱՖՖԱ-ն արդեն բողոք է ներկայացրել` պահանջելով համապատասխան միջոցների դիմել: Հավատում ենք, որ ՈւԵԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի և համապատասխան որոշում կկայացնի տեղի ունեցած անդուր միջադեպի վերաբերյալ»,- գրված է հայտարարությունում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000