Որոնել
Արխիվ
02.10.2019  15:16

Թիմակցի ժամացույցը գողացած ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է

«Նիցան» խզել է թիմի հարձակվող Լամին Դիաբիի հետ պայմանագիրը: Ֆրանսիական ակումբը նման որոշում է կայացրել այն պատճառով, որ 18-ամյա ֆուտբոլիստը գողացել է իր թիմակից Կասպեր Դոլբերգի` 70 000 եվրո արժողությամբ ժամացույցը:

Ֆրանսիացին արդեն ներողություն է խնդրել դանիացուց և փոխհատուցել վնասը:

Ավելի ուշ նա հայտարարել է, որ գողություն կատարելու որևէ պատճառ չի ունեցել և դա արել է թիմակցի նկատմամբ նախանձից:

Դիաբին «Նիցայում» է հանդես եկել 13 տարեկանից: Սպասվում է, որ նա կարիերան կշարունակի «Փարիզ» ակումբում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000