Որոնել
Արխիվ
02.10.2019  13:48

Գալստյան. ««Փյունիկը» և «Ուրարտուն» լավ կլինի զբաղվեն սեփական գործով՝ միգուցե այդ ժամանակ իրենք էլ հաջողություն ունենան»

Ի պատասխան վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը կոչ է արել մյուս ակումբների ղեկավարներին կոռեկտ և զուսպ լինել իրենց հայտարարություններում:

Երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Պողոս Գալստյանն ասել է.

«Վերջին օրերին ականատես ենք լինում հայկական ակումբների ղեկավարների ամպագորգոռ հայտարարություններին, որոնց դրդապատճառները և նպատակները դեռ անհասկանալի են ինձ: Ինչևէ, չէի անդրադառնա այս թեմային, եթե չհնչեին վիրավորանքներ, որոնք ակնարկում էին մեր ակումբի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանին: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել մեր թիմի ֆուտբոլիստներին: Նրանց վիրավորելով՝ վիրավորում եք մեզ և մեր ամբողջ ակումբին: Միգուցե, ոմանց համար դեռ անհասկանալի է ֆուտբոլիստ-ակումբ հարաբերությունները, բայց մեր ակումբի համար մեր ֆուտբոլիստի պատիվն առաջնայինն է:

Պետրոսը ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաև հիանալի մարդ, ով իր խաղային որակներով և բարձր ինտելեկտով իր դերն ունի հայկական ֆուտբոլում:

Մեր այս կարճ պատմության ընթացքում, մենք արդեն բավական լավ արդյունքներ ենք գրանցել հայկական ֆուտբոլում: Կոչ եմ անում «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբների սեփականատերերին զբաղվել միայն իրենց ակումբի աշխատանքով. վիրավորանքներ և անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով՝ միգուցե այդ ժամանակ իրենք էլ հաջողություն ունենան: Իսկ եթե պարոնայք որոշեն շարունակել նույն գործելաոճը, ապա, վստահեցնում եմ, որ մենք էլ շատ տառեր գիտենք, և մեզ ոչինչ չի մնա, քան ի ցույց դնել այբուբենի մեր ողջ իմացությունը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000