Որոնել
Արխիվ
02.10.2019  12:47

Պոչետինո. «Մրցակիցը գոլ էր խփում յուրաքանչյուր հարվածից հետո»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայից» կրած 2:7 հաշվով պարտությունը:

«Տեղի ունեցածը բացատրելու համար ինձ շատ ժամանակ հարկավոր չէ: Մենք միայն մեկնարկային 30 րոպեն էինք լավ խաղում, բարձր պրեսինգի դիմում: Բախտներս չբերեց, որ գոլ բաց թողեցինք նաև ընդմիջումից անմիջապես առաջ:

Մրցակիցը գոլային պահերի արտակարգ իրացում ցուցադրեց: Յուրքանաչյուր հարվածը գոլի էր վերածվում: Երբեմն նման բաներ լինում են: Շատ հիասթափված ենք, բայց միասնական ենք մնում: Կարծում եմ` ուժեղ բնավորություն ունենք: Այսպիսի պարտությունից հետո վերականգնվելու միակ միջոցը սեփական ուժերին հավատալն է»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000