Որոնել
Արխիվ
02.10.2019  01:13

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ «Բայերի» հետ խաղում, «Ատլետիկոն» շանս չտվեց «Լոկոմոտիվին» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի D խմբի 2-րդ տուրում «Յուվենտուսը» տանը մրցեց «Բայերի» հետ ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց գերմանական ակումբի դարպասը։

17-րդ րոպեին Գոնսալո Իգուայինն առաջ մղեց թուրինցիներին, 62-րդ րոպեին Ֆեդերիկո Բեռնարդեսկին կրկնապատկեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը դարձրեց խոշոր։

Այսպիսով, Մաուրիցիո Սարիի թիմը խմբում վաստակեց 4 միավոր և առաջատարն է։ Նույնքան միավոր ունեցող «Ատլետիկոն» երկրորդն է, «Լոկոմոտիվն» ունի 3 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Բայերը» միավոր չունի։

Տուրի մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» Մոսկվայում մրցեց «Լոկոմոտիվի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։

48-րդ րոպեին Ժոաու Ֆելիշը բացեց հաշիվը, իսկ 10 րոպե անց Թոմաս Փարթին կրկնապատկեց այն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000