Որոնել
Արխիվ
01.10.2019  16:47

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայտնի է` երբ դաշտ կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Ա սերիայի շրջանակում կայացած «Լեչեի» հետ խաղում։

Ակումբի մամուլի ծառայությունը  տեղեկացնում է, որ Հենրիխն ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Նրա ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։

Այդպիսով, 30-ամյա խաղացողը բաց կթողնի  Հայաստանի հավաքականի 2 արտագնա խաղերը Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հետ։ Հռոմեական ակումբի կազմում Հենրիխը բաց կթողնի «Վոլֆսբերգերի» (ԵԼ), «Կալյարիի» ու «Սամպդորիայի» հետ խաղերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ իտալական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ և նա պատրաստ կլինի գալիք խաղին։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000