Որոնել
Արխիվ
01.10.2019  14:14

Չելոյանց. «Փաշինյանի ղեկավարությունը գործարարներին երեխաներից շատ է սիրում»

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մամուլի ասուլիսով հանես է եկել «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը։ 

«Երբ մենք աշխատանքներն ավարտեցինք՝ կապված դաշտի, լուսավորության և այլնի հետ՝ դիմեցինք կառավարությանը, որպեսզի թեթևացնեն հարկերը։ Բացատրեցինք, որ մենք առևտրի կենտրոն չենք, կարի արտադրամաս չենք և շահույթ չենք ստանում։ Օրինակ, երբ լուսավորություն ենք տեղադրում՝ հետո վճարում ենք էլեկտրաէներգիա ծախսելու համար։ Խնդրեցինք, որ մեզ հարկերի որոշակի բեռից ազատեն, չէ՞ որ առաջին հերթին երեխաների համար ենք դա անում։ Ոչ միայն երեխաների, այլ՝ երկրպագուների։ 

Հաճելի՞ է երեկոյան լուսավորություն ունեցող ստադիոն այցելել։ Հավանաբար, հաճելի է։ Մեզ կառավարությունը պատասխանեց․ «Ոչ, վճարելու եք»։ Մենք, որպես օրինապահ հարկատուներ, վճարեցինք։ Ես դրան շատ նոռմալ էի վերաբերվում։ Բայց, ինչպիսին էր իմ զարմանքը, երբ օրեր անց նման արտոնություն տվեցին Հայաստանի գործարարներից մեկին։

Այդ ժամանակ, ես արտահայտություն արեցի հեռուստաալիքներից մեկում․ «Փաշինյանի ղեկավարությունը գործարարներին երեխաներից շատ է սիրում»։ Ես դա կրկնում եմ ևս մեկ անգամ»,- Չելոյանցի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000