Որոնել
Արխիվ
29.09.2019  12:36

Մարադոնայի գլխավորած թիմը պարտվել է նրա ամենաատելի մրցակցին

Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում «Խիմնասիան» սեփական հարկի տակ մրցել է «Ռիվեր Փլեյթի» հետ: Գրանցվել է 0:2 հաշիվը:

Տանտերերի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի համար դա երրորդ խաղն էր նոր պաշտոնում և բոլոր երեքում նրա թիմը պարտվել է:

Ներկայումս Լա Պլատա քաղաքի թիմը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Լիբերտադորեսի գավաթի գործող չեմպիոնը 14 միավորով 6-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ լեգենդար Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում» և այդ թիմի գլխավոր մրցակցին` «Ռիվեր Փլեյթի» իր ամենաատելի ակումբն է անվանում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000