Որոնել
Արխիվ
28.09.2019  20:51

Երևանում կայացավ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը (PHOTO)

Newmag-ի նախաձեռնությամբ ու TotoGaming-ի աջակցությամբ հրատարակվել է լեգենդար հայ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորակեֆի ինքնակենսագրական գիրքը:

«Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը նախկին ֆուտբոլիստը գրել է կարիերան ավարտելու ժամանակ` 2006 թվականին: Մինչ օրս այն այլ լեզուներով չէր թարգմանվել, հայերենը դարձավ առաջինը:

Գիրքը գրվել է «Ֆրանս Ֆուտբոլի» լրագրող Առնո Ռամսեի հետ գործակցությամբ: Վերջինս այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ ողջյունի խոսք ասաց տեսագրության միջոցով:

Շնորհանդեսին ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը,  լրագրողներ, գրքի խմբագիրը, թարգմանիչը, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ովքեր պատմեցին, թե ինչպես են որոշել հայերեն դարձնել հենց այդ գիրքը և ինչ գործընթաց է տեղի ունեցել:

Ֆուտբոլիստը պատմել է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին:

Վերջում հյուրերի միջև վիճակահանություն եղավ, որի գլխավոր հաղթողը ստացավ Ջորակեֆի մարզաշապիկը:

Հիշենցնենք, որ հռչակավոր ֆուտբոլիստը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի ղեկավար և առաջիկա ժամանակահատվածում այդ կարգավիճակով գալու է Հայաստան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000