Որոնել
Արխիվ
28.09.2019  12:21

Ինչպես դատական հայցը վերածել տրանսֆերի. «Բարսելոնան» ու Նեյմարը` թշնամանքի ու բարեկամության եզրին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատրաստ է հատուկ պահանջների դիմաց հրաժարվել «Բարսելոնայի» դեմ դատական հայցից:

SER Catalunya-ի լրագրողները պնդում են` բրազիլացին 43 միլիոն եվրոյի հայցից կհրաժարվի, եթե  «բլաուգրանան» փաստաթղթով հավաստիացնի, որ գնելու է նրա տրանսֆերը: «Կապտառնագույնների» իրավաբաններն իրենց հերթին հարձակվողին տեղյակ են պահել, որ եթե նա չհրաժարվի դատական հայցից, «Բարսելոնան» չի գնի տրանսֆերը:

27-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի դատի էր տվել 2017 թվականին նրան պարգևավճար չտալու համար: «Բարսելոնան» հակադարձ հայց է ներկայացրել պահանջելով նախորդ պարգևավճարները հետ վերադարձնել, քանզի համարում է, որ դրանք վճարվել են կողմերի միջև պայամնագրի ամբողջ ժամկետը պահպանելու պայմանով` մինչև 2022 թվականը:

Այնուամենայնիվ, Նեյմարը սպասել է մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը, երբ պետք է պարգևավճար ստանար «Բարսելոնայից», որից հետո հենց այդ օրը սկսել է կազմակերպել իր տրանսֆերը ՊՍԺ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000