Որոնել
Արխիվ
28.09.2019  11:52

Մուսախանյանը փոխարինման է մտել ու գոլային փոխանցում կատարել. Հաղթանակ թենիսային հաշվով

Բելառուսի առաջնության 23-րդ տուրում «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն հյուրընկալվել է «Մինսկին» ու առավելության հասել 6:1 հաշվով: Այդ հաղթանակի շնորհիվ «Էներգետիկը» վաստակել է 19 միավոր և բարձրացել 13-րդ տեղ` հեռանալով վտանգավոր գոտուց:

Հյուրերի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը փոխարինման է մտել 20-րդ րոպեին ու դեղին քարտ ստացել 60-ին: Բացի այդ, 21-ամյա ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Մուսախանյանի համար դա առաջին գոլային փոխանցումն էր առաջնությունում: Նա նաև 3 գոլ է խփել:

Նշեն, որ «Մինսկի» դարպասը 4 գոլ է ուղարկել Իլյա Շխուրինը, ով 13 գնդակով գլխավորել է ռմբարևկուների ցուցակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000