Որոնել
Արխիվ
27.09.2019  16:55

Օզբիլիսը «Փյունիկում» արդեն գերանզանցեց իր նախորդ 3 թիմերի ցուցանիշները

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Փյունիկի» կազմում արդեն 4 խաղ է անցկացրել: Այդ ընթացքում վինգերը 1 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել (3 գոլային գործողություն):

Ուշագրավ է, որ այս մեկ ամսվա ընթացքում 29-ամյա ֆուտբոլիստը հասցրեց գոլային արդյունավետությամբ գերազանցել իր նախորդ թիմերից 3-ում գրանցած ցուցանիշները:

«Բեշիկթաշում» Օզբիլիստը 5 խաղում միայն 1 գոլ էր խփել, «Ռայո Վալեկանոյում» 3 խաղում` 1 գոլային փոխանցում, իսկ «Շերիֆում»` 4 մրցավեճում գոլային գործողություն չէր կատարել:

Ուշագրավ է, որ ևս մեկ գոլի կամ գոլային փոխանցման դեպքում նա կհավասարվի «Վիլլեմ II»-ում իր ցուցանիշին (2+2): Այդ թիմում նա 17 խաղ է անցկացրել:

Արասն իր ակումբային կարիերայի ամենաարդյունավետ ժամանակահատվածն անցկացրել է «Կուբանում»: Ռուսական թիմում նա 28 խաղում 11 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել: Մոսկվայի «Սպարտակում» անցկացրած 40 խաղում վինգերի ցուցանիշը 5+5 է, իսկ «Այաքսի» կազմում 37 մրցավեճում` 3+4:

Հայաստանի հավաքականի կազմում 39 խաղում Օզբիլիսը 6 գոլ է հեղինակել ու 10 գոլային փոխանցում կատարել:

 

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000