Որոնել
Արխիվ
27.09.2019  13:29

Անդոնյանը մասնակցել է թիմային լուսանկարին, որը կատարվել է օրիգինալ վայրում (PHOTO)

Հայաստանի հավաքականի ու «Այաչոյի» պաշտպան Գաել Անդոնյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, սակայն մասնակցել է իր ակումբի` 2019-2020թթ. մրցաշրջանի թիմային լուսանկարին:

Ֆրանսիական ակումբը հայտնում է, որ առաջին անգամ այն կատարվել է համանուն քաղաքի կերպարվեստի թանգարանում` Ֆեշ պալատում: Թիմային լուսանկարում ընդգրկվել են ֆուտբոլիստները, ակումբի նախագահ Կրիստիան Լեկին, մարզչական ու տեխնիկական անձնակազմը, ինչպես նաև բժիշկները:

Լիգա 1-ի 9-րդ տուրում կորսիկացիներն այսօր ընդունելու են «Վալանսիենին»: Հայ ֆուտբոլիստն ընդգրկված չէ հայտացուցակում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000