Որոնել
Արխիվ
26.09.2019  14:38

Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը հաղթանակը նվիրել է որդուն, որը կծնվի մի քանի ամսից

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Հակոբ Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին: 2014 թվականին Հակոբ Մկրտչյանը դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն և, համեմատելով 2 նվաճումները, նշել է հետևյալը.

«Եթե անկեղծ, համեմատելը դժվար կլինի: Զգացողությունները նույնն են՝ ինչ այն ժամանակ էր, քանի որ մարզիկի համար իր բոլոր նվաճումները կարևոր են»,- ասել է նա:

Գյումրեցի ծանրորդը հաղթանակը նվիրել է է որդուն, որը կծնվի մի քանի ամսից. «Հաղթանակս նվիրում եմ որդուս: Իսկ ընտանիքիս գործոնը շատ մեծ է, քանի որ ամեն առաջնության մասնակցելիս մտածում եմ, որ ամեն ինչ անում եմ նրանց բարեկեցիկ ապագայի համար»,- խոսքը եզրափակել է Հակոբ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը երկամարտում գրանցել էր 375 կգ (167+208) արդյունք: Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000