Որոնել
Արխիվ
25.09.2019  10:55

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայտնի են Չեմպիոնների լիգայի հաջորդ երեք եզրափակիչների մարզադաշտերը

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը գործադիր կոմիտեի նիստի ժամանակ հայտնել է Չեմպիոնների լիգայի հաջորդ երեք խաղարկությունների եզրափակչի վայրերը:

ՈՒԵՖԱ-ի կայքը գրում է, որ 2020-21թթ. մրցաշրջանի որոշիչ խաղը կայանալու է Սանկտ-Պետերբուրգում` «Գազպրոմ Արենայում»: Այնտեղ է տնային խաղերն անցկացնում «Զենիթը»:

2021-22թթ. մրցաշրջանի եզրափակիչն անցկացվելու է Մյունխենի «Ալյանց-Արենայում»: «Բավարիայի» մարզադաշտում եզրափակիչը կայացել էր նաև 2012 թվականին, երբ մյունխենցիները պարտվել էին «Չելսիին»:

2022-23թթ. մրցաշրջանի եզրափակիչն անցկլացվելու է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ հանդես է գալիս Անգլիայի հավաքականը: «Ուեմբլիում» եզրափակիչը կկայանա ռեկորդային` 8-րդ անգամ: Վերջին երկուսը եղել են 2011 և 2013 թվականներին:


Հիշեցնենք, որ ընթացիկ` 2019-20թթ. խաղարկության եզրափակիչն անցկացվելու է Ստամբուլում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000