Որոնել
Արխիվ
25.09.2019  10:32

ԱԼԳ. «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» շանս չտվեցին մրցակիցներին, գրանցվեց սենսացիոն պարտություն (VIDEO)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում կայացել են 1/16 եզրափակչի 8 հանդիպումներ:

«Արսենալը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»: Դուբլի հեղինակ է դարձել «զինագործների» 18-ամյա նորեկ Մարտինելին: Մեկական անգամ աչքի են ընկել նաև Ռոբ Հոլդինգը, Ջո Ուիլոքը և Ռայս Նելսոնը:

Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է «Պրեսթոնին» և առավելության հասել 3:0 հաշվով: Հաշիվն անհատական անցումով բացել է Ռահիմ Սթերլինգը, ապա նրա փոխանցումից հետո աչքի է ընկել Գաբրիել Ժեզուսը: Ընդմիջումից առաջ Իլկայ Գյունդողանի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ է դարձել Ռայան Լեդսոնը:

Գլխավոր անակնկալը գրանցվել է «Կոլչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղում: Այն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել Անգլիայի 2-րդ լիգան (ուժով չորրորդ) ներկայացնող թիմը (4:3): Լոնդոնցիների կազմում նշակետից վրիպել են Կրիստիան Էրիկսենը և Լուկաս Մոուրան:

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Շեֆֆիլդ Ուենսդեյ» – «Էվերթոն»` 0:2

«Ուոթֆորդ» – «Սուոնսի»` 2:1

«Լոութոն Թաուն» – «Լեսթեր»` 0:4

«Պորտսմութ» – «Սաութհեմփթոն»` 0:4

«Կրոուլի Թաուն» – «Սթոք Սիթի»` 1:1 (11մ. 5:3)


Մյուս 8 խաղերը կայանալու են այսօր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000