Որոնել
Արխիվ
23.09.2019  20:26

Ֆուտբոլում փոխարինման նոր տեսակ է նախատեսվում. առաջարկն արդեն պատրաստ է

Ֆուտբոլի միջազգային խորհուրդը (IFAB) դիտարկում է ֆուտբոլում կարճաժամկետ փոխարինում կատարելու հնարավորությունը: Inside World Football-ից տեղեկանում ենք, որ այդ նորամուծության հարցը բարձրացվելու է հոկտեմբերին կայանալիք նորարարությունների քննարկման ժամանակ: Առաջարկում նշված է, որ այն կկիրառվի միայն ֆուտբոլիստի մոտ ուղեղի ցնցումի կասկածի դեպքում և կտևի 10 րոպե:

Նշվում է, որ ֆուտբոլիստի մոտ ուղեղի ցնցումը գրանցելու կամ բացառելու համար առնվազն 10 րոպե է հարկավոր: Սակայն որպեսզի դա չվնասի նրա թիմին, մարզիչներն իրավունք կունենան այդ ընթացքում փոխարինում կատարել, ապա եթե ֆուտբոլիստ առողջ լինի, կպարտավորվեն հակառակ փոխարինմանը գնալ: Դա չի անդրադառնա ընդհանուր 3 փոխարինումների իրավունքի վրա:

Այդ պրակտիկան ներկայումս օգտագործվում է ռեգբիում:

Եթե նույնիսկ IFAB-ի ղեկավարները հաստատեն նոր կանոնը, այն կսկսվի կիրառվել 2020 թվականի ամռանից հետո, քանզի ժողովի հիմնական նիստը կայանալու է 2020 թվականի մարտին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000