Որոնել
Արխիվ
23.09.2019  18:37

«Ուոթֆորդի» դարպասապահ. «Երջանիկ էի, որ ընդմիջման գնացինք 5-0 պարտվելիս»

ԱՊԼ-ի շրջանակում «Մանչեսթեր Սիթիից» կրած 8-0 հաշվով պարտությունից հետո «Ուոթֆորդի» դարպասապահ Բեն Ֆոսթերը կիսվել է տպավարություններով։

«Դա շատ տհաճ իրավիճակ էր։ Այստեղ գալն ու նույնիսկ մեկ-երկու գոլ բաց թողելը ձեռքբերում է դարպասապահի համար։ Մեր մշակած պլանն ընկավ ջուրը, երբ գոլ բաց թողեցինք առաջին իսկ րոպեին։ Դա ջախջախում էր։

Երբ 20 րոպեում 5 գոլ բաց թողեցինք՝ մտածում էի․ «Աստված իմ, վերջնական հաշիվը կարող է կատաստրոֆիկ լինել»։ Ես յոթերորդ երկնքում էի, երբ հենց այդ հաշվով գնացինք ընդմիջման։

Դու կանգնած նայում ես, թե ինչպես է մրցակիցը բացում քո պաշտպանությունն ու պահը պահի հետևից ստեղծում։ Դա տեղի է ունենում քո աչքի առաջ։ Հաշիվը կարող էր կրիկետային լինել։ Նրանք լավագույնն են, որոնց դեմ երբևէ խաղացել եմ։

Կարծում եմ՝ նրանք դեռ կանեն դա՝ կխփեն ինչ-որ թիմի 9-10 գոլ, ընդ որում՝ շատ մոտ ապագայում։ Ի՞նչն է նրանց խաղը դարձնում այդպիսի քանդող։ Շատ ագրեսիվ են ու նախաձեռնությունը միշտ թեքում են իրենց կողմը։ Մեր խաղացողները պարզապես գնդակը նրանց էին փոխանցում, որովհետև, մինչև մտածում ես, թե ինչ անես գնդակի հետ՝ «Սիթին» արդեն այն խլած է լինում։ Ընդ որում, նրանք դա անում են բոլորը միասին։ Անհավանական է, թե ինչպես են պահում շարքը»,- Ֆոսթերի խոսքերն է մեջբերում Telegraph-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000