Որոնել
Արխիվ
23.09.2019  17:41

Վալվերդե. «Անցած տարի նույնպես անհաջող հատված ունեցանք, բայց վերադարձանք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է վերջին շրջանում թիմի անհաջող ելույթների մասին։

«Բոլոր մարզիչներից էլ սպասելիքները հսկայական են, իսկ «Բարսելոնայում»՝ առավել ևս։ Հասկանում եմ, որ արդյունքներ են պետք ու մարզիչն ուշադրության կենտրոնում է։ 

Մենք մրցաշրջանը վատ սկսեցինք և պետք է կարողանանք վերականգնվել։ Սա անկում է, որը հաղթահարել է պետք։

Հիմա միայն կենտրոնանալու ենք արդյունքների վրա։ Անցած մրցաշրջանում նույնպես դժվարություններ ունեցանք, բայց կարողացանք վերադառնալ։ Դրանից հետո եղավ այդ անհաջողությունը «Լիվերպուլի» հետ խաղում։

Այժմ արտագնա խաղում չենք կարողանում լավ արդյունքներ գրանցել, բայց պետք է քայլենք հաղթանակների ճանապարհով»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000