Պատայա 2019. ԱԱ. Պոկում վարժությունից հետո Հակոբ Մկրտչյանը չորրորդն է, Դավիթ
Հովհաննիսյանը զգալիորեն զիջում է (VIDEO)
Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանն են մրցահարթակ դուրս եկել:
89 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունից հետո Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը գլխավերևում պահեց 160 կգ ծանրաձողը: Դավիթն օգտագործեց երեք փորձից միայն մեկը:
Հրում վարժությունում Դավիթը նախապես պատվիրել է 200 կգ:
Ինչ վերաբերում է Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանին, ապա գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունից հետո չորրորդն է: Վերջինս գլխավերևում պահեց 167 կգ ծանրաձողը` հստակ կատարելով առաջին երկու մոտեցումը:
Հրում վարժությունում Հակոբը նախապես պատվիրել է 200 կգ: