Որոնել
Արխիվ
23.09.2019  13:23

Իկարդի. «Չեմ հավատում, որ Մեսսիի հրահանգով ինձ չեն հրավիրում Արգենտինայի հավաքական»

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարծիք է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

«Ես խաղացել եմ Մեսսիի հետ և նրան ճանաչում եմ դեռ այն ժամանակներից, երբ հանդես էի գալիս «Բարսելոնայի» ակադեմիայում: Ճանաչում եմ նրան, ուստի չեմ հավատում, որ ինձ հավաքական չհրավիրելը նրա հրահանգն է:

Այնուամենայնիվ, չեմ կարող մարդկանց ստիպել, որ դադարեն այդ մասին խոսել: Շատ բարձր եմ գնահատում Մեսսիի մարդկային հատկանիշները»,- ՊՍԺ-ի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  «Canal +»-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000