Որոնել
Արխիվ
23.09.2019  14:55

Հավաքականի համար 25 հայ բասկետբոլիստների փորձարկում ԱՄՆ-ում

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանին Լոս Անջելեսում մարզում է անցկացրել` փորձարկելով շուրջ 25 հայ բասկետբոլիստների:

Մարզման վերաբերյալ Իսաջանին ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում հայտնել է հետևյալը.

«Մարզումը կայացավ «Մասիս» մարզասրահում և մասնակցեցին 25 տղաներ, որոնց դիտարկում ենք որպես պատանեկան հավաքականի թեկնածուներ: Շատ մեծ ոգևորություն կար տղաների մոտ և բավական լավ մարզում անցկացրինք: Ներկա էին նաև բազմաթիվ ծնողներ: Վերջին տարիներին Հայաստանի պատանեկան հավաքականները կայուն կերպով մասնակցում են միջազգային մրցաշարերի, ինչի արդյունքում արդեն շատերն են ցանկանում իրենց դրսևորել ազգային թիմերում: Սա շատ կարևոր տարիք է, քանի որ այս երեխաներն են լինելու հայկական բասկետբոլի ապագան:

Կուզեմ նշել, որ պատանեկան հավաքականի դռները բաց են բոլորի առաջ: Նույն ուշադրությամբ հետևելու ենք նաև Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում հանդես եկող տղաներին, որ ընտրենք լավագույններին: Գալիք տարվա ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում պետք է հանդես գան լավագույն 12 խաղացողները, իսկ նրանք, ովքեր չեն հայտնվի վերջնական հայտացուցակում, ապա չպետք է ընկճվեն, քանի որ հետագայում դեռ շանս կունենան հայտնվել ազգային թիմում:

Աշխատանքները շարունակվում են և աստիճանաբար կհասկանանք, թե ովքեր են լինելու հավաքականի հայտացուցակում»:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000