Որոնել
Արխիվ
23.09.2019  10:27

Գվարդիոլան չգիտեր ինչպես է խաղալու մրցակիցը. նրան հուշել է 18-ամյա պատանին

«Մանչեսթեր Սիթիի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան նորամուտն է նշել ԱՊԼ-ում` մասնակցելով «Ուոթֆորդի» դեմ ջախջախիչ խաղին (8:0): Նա փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում: Այնուամենայնիվ, նա մինչև այդ արդեն մեծ ներդրում է ունեցել իր թիմի հաղթանակում:

Խաղից առաջ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ու նրա օգնականները չեն կարողացել կողմնորոշվել, թե մրցակիցը ինչպիսի դասավորությամբ է գործելու. Երկո՞ւ, թե՞ երեք կենտրոնական պաշտպաններով, որպեսզի նաև սեփական թիմի մարտավարությունը մշակեն: «Ուոթֆորդը» վերջին հանդիպումներում երկու տարբերակներն էլ կիրառել է: Այդ հարցում կատալոնացուն օգնել է հենց Գարսիան:

«Նա անհավանական խելացի տղա է, բացարձակ ամեն ինչ գիտի: Էրիկն ամեն ինչին ուշադրություն է դարձնում: Մենք կասկածներ ունեինք, թե Կիկեն («Ուոթֆորդի» մարզիչը) ինչպիսի դաավորություն կընտրի: Բայց նախավարժանքից հետո Էրիկը մոտեցավ ինձ և ասաց, որ նրանք հատուկ վարժություններ էին կատարում, ուստի խաղալու են 4 պաշտպանով: Ուրիշ ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձրել և ինձ ասել: Գարսիան հետևել էր մրցակցին, որովհետև գիտեր մեր կասկածների մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում manchestereveningnews.co.uk-ը:

Նշենք, որ Գարսիան «Բարսելոնայի» սան է: նա 2017 թվականից տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Հուլիսին իսպանացին իր երկրի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Երևանում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000