Որոնել
Արխիվ
22.09.2019  17:54

«Արարատը» 4 գոլ խփեց «Լոռիին» և վերադարձավ առաջին տեղ (VIDEO)

Հայաստանի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Արարատը» Վանաձորում հյուրընկալվեց «Լոռիին» և տպավորիչ հաղթանակի հասավ: Գրանցվեց 4:1 հաշիվը` հօգուտ հյուրերի:

Երևանցիների կազմում հաղթական գոլի (երկրորդ) հեղինակ դարձավ Հայաստան վերադարձած Դավիթ Արշակյանը: Մեկական անգամ աչքի ընկան նաև Դավիդ Դավիդյանը, Ալեքսանդր Կոզլովը և Վեսլենը:

Վանաձորցիների կազմում հեղինակության գոլը խփեց Յեուլեն:

Այդ հաղթանակի շնորհիվ «Արարատը» վաստակեց 19 միավոր և վերադարձավ առաջին տեղ: «Լոռին» երրորդ հորիզոնականում է, ունի 13 միավոր, սակայն երկու խաղ քիչ է անցկացրել:

«Արարատի» գոլերը ներկայացրել է ակումբի մամուլի ծառայությունը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000