Որոնել
Արխիվ
22.09.2019  11:40

Ո՞վ է ապագայում փոխարինելու Գվարդիոլային. Պեպն իր ֆավորիտն ունի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել իր օգնական Միկել Արտետայի մասին:

«Գրեթե վստահ եմ, որ նա է ինձ փոխարինելու «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա հաջողության կհասնի:

Վաղ թե ուշ «Արտետան» գլխավոր մարզիչ կդառնա: Հիմա նա դեռ շատ երիտասարդ է, բայց արդեն ճանաչված ֆուտբոլիստների և մեծ ակումբների հետ աշխատելու փորձ ունի:

Միկելն անհավանական աշխատանքային էթիկա ունի: Նա յուրահատուկ տաղանդ ունի վերլուծել տեղի ունեցածը և ելք գտնել»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000