Որոնել
Արխիվ
22.09.2019  11:16

Գևորգ Ղազարյանի փոխարինման մտնելուց հետո ԱԵԼ-ը հաղթանակ է կորզել (VIDEO)

Կիպրոսի առաջնության 4-րդ տուրում ԱԵԼ-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Դոքսային»: Գրանցվել է 1:0 հաշիվը:

Լիմասոլը ներկայացնող թիմը 53-րդ րոպեից ֆուտբոլիստների թվային առավելություն է ստացել, իսկ հինգ րոպե անց փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:

Տանտերերը հաղթանակ են կորզել հյուրերի ֆրանսիացի պաշտպան Դորիան Դերվիտի ինքնագոլի և սեփական դարպասապահ Յոսիմար Դիասի սեյվերի շնորհիվ:

Այդ հաղթանակի շնորհիվ ԱԵԼ-ը վաստակել է 7 միավոր ու բարձրացել երկրորդ հորիզոնական: Նրան կարող են հավասարվել կամ շրջանցել մի քանի թիմեր, որոնք տուրի իրենց խաղերը դեռ չեն անցկացրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000