Որոնել
Արխիվ
21.09.2019  23:28

«Լեյպցիգը» վստահորեն հաղթեց ու կրկին բարձրացավ առաջին հորիզոնական (VIDEO)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Վերդերը» տանը մրցեց «Լեյպցիգի» հետ ու պարտվեց խոշոր՝ 0-3 հաշվով։

Ուիլի Օրբանը 13-րդ րոպեին առաջ մղեց հյուրերին, 35-րդ րոպեին Մարսել Զաբիցերը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 83-րդ րոպեին Մարսելո Սարաչին հաշիվը դարձրեց խոշոր։ Նշենք, որ 64-րդ րոպեին Կոնրադ Լայմերը ստացել է երկրորդ դեղին քարտն ու «Լեյպցիգին» թողել 10 հոգով։

Այսպիսով, «Լեյպցիգը» վաստակեց 12 միավոր, 2 միավորով շրջանցեց տուրի հանդդիպումն անցկացրած «Բավարիային» ու վերականգնեց առաջատարի դիրքը։ Բրեմենյան ակումբը 6 միավորով 10-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000