Որոնել
Արխիվ
21.09.2019  22:19

Ռեմզին, Ռոնալդուի 11-մետրանոցը և դարպասաձողը «Յուվենտուսին» հաղթանակ պարգևեցին (VIDEO)

Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Յուվենտուսը» տանը մրցեց «Վերոնայի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։

21-րդ րոպեին Միգել Վելոզուն առաջ մղեց «Վերոնային», բայց, նախ, 31-րդ րոպեին Աարոն Ռոմսին հավասարեցրեց հաշիվը, ապա, 49-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11 մետրանոցն ու հաղթանակ պարգևեց թուրինցիներին։ Նշենք, որ խաղի վերջին վայրկյաններին դաշտի տերերը մնացին 10 հոգով։ Երկորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Մարաշ Կումբուլյան։ Վերջին Վայրկյաններին Վելոզուն կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց դարպասաձողը փրկեց Յուվեին։

Այսպիսով, «Յուվենտուսը» վաստակեց 10 միավոր և առայժմ առաջատարն է։ «Վերոնան» 4 միավորով 12-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000