Որոնել
Արխիվ
21.09.2019  21:38

Ծեծկռտուքի գնով. Միշել Տեր-Զաքարյանի թիմը չպարտվեց սարսափեցնող մարզադաշտում (VIDEO)

Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում «Մոնպելյեն», որը գլավորում է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել-Տեր Զաքարյանը, «Վելոդրոմ» մարզադաշդում հյուրընկալվել է Մարսելի «Օլիմպիկին»: Գրանցվել է ոչ-ոքի` 1:1:

Հյուրերը 17-րդ րոպեին հաշվի մեջ առաջ են անցել Բունա Սարի ինքնագոլի շնորհիվ: Պրովանսցիները պատասխանել են 74-րդ րոպեին Վալերի Ժերմենի գոլով:

Մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով մրցավարը 2 կարմիր քարտ է ցույց տվել: Տանտերերի կազմում հեռացվել է Բուբակար Կամարան, իսկ հյուրերից` Ժորդան Ֆերրին: Քիչ անց, մրցավարի վրա բղավելու համար հեռացվել է նաև «Օլիմպիկի» առաջատարներից Դիմիտրի Պայեն:

Տեր-Զաքարյանի թիմը 8 միավորով բարձրացել է 10-րդ տեղ, սակայն երկրորդ տեղում ընթացող «Մարսելին» զիջում է ընդամենը 3 միավորով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000