Որոնել
Արխիվ
21.09.2019  20:47

Անհասկանալի անտարբերություն. Օան Ջորկաեֆը ցանկացած իրավիճակում շանս չի ստանում

Շոտլանդիայի առաջնության 6-րդ տուրում «Սենթ-Միրենը» սեփական հարկի տակ մրցել է «Համիլթոնի» հետ: Արձանագրվել է ոչ-ոքի` 0:0:

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին թեկնածու Օան Ջորկաեֆը հերթական անգամ մնացել է տանտերերի պահեստայինների թվում:

Հատկանշական է, որ 50-րդ րոպեից հյուրերը մնացել են 10 ֆուտբոլիստով, սակայն գլխավոր մարզիչ Ջիմ Գուդվինը փոխարինման է դուրս բերել այլ խաղացողների: Իռլանդացին Յուրի Ջորակեֆի որդուն անտեսում է խաղային բոլոր սցենարներով դասավորվող խաղրում. հաղթելիս, պարտվելիս, ոչ-ոքիի ժամանակ և նույնիսկ այսօրվա հանդիպման պես դեպքերում, երբ հարկավոր է ճեղքել մրցակցի խիտ պաշտպանությունը:

Շոտլանդիայի Պրեմյեր լիգայում Ջորակեֆն ընդամենը 17 րոպե խաղաժամանակ է ստացել «Հիբերնաինի» դեմ խաղում:

Օանը խաղաժամանակ է ստացել միայն Լիգայի գավաթում, որում «Սենթ-Միրենը» հետագա պայքարից դուրս է մնացել դեռ հուլիսին: Անցկացրած 4 խաղերից մեկում հայ կիսապաշտպանը 1 գոլ էր խփել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000