Որոնել
Արխիվ
21.09.2019  19:58

ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց գերխոշոր հաշվով (VIDEO)

Պրեմյեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Ուոթֆորդին»: Գրանցվեց գերխոշոր` 8:0 հաշիվ:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան: Մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Սիլվան (առաջին րոպեին բացեց հաշիվը), Սերխիո Ագուերոն (11-մետրանոց), Ռիյադ Մարեզը, Նիկոլաս Օտամենդին և Կևին Դե Բրյունեն: Բելգիացին նաև 2 գոլային փոխանցում կատարեց:

Ուշագրավ է, որ արդեն 18-րդ րոպեի դրությամբ հաշիվը 5:0 էր:

Այդ հաղթանակի շնորհիվ Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 13 միավոր և վերադարձավ երկրորդ տեղ: Առաջատար «Լիվերպուլը» 2 միավոր շատ ունի, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել:

«Ուոթֆորդը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000