Որոնել
Արխիվ
21.09.2019  17:53

Չեմպիոնը նույնպես պարտվեց Գյումրիում. «Շիրակը»` առաջատար (VIDEO)

Հայաստանի առաջնության 8-րդ տուրի օրվա կենտրոնական խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»:

29-րդ րոպեին Ռուդիկ Մկրտչյանի ու Գոռ Մալաքսյանի խաղարկած գեղեցիկ կոմբինացիայից հետո միակ գոլը խփեց առաջնության ռմբարկու Մորի Կոնեն (7 գնդակ):

«Շիրակը» 17 միավորով բաձրացավ առաջին տեղ: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը այդ միավորներից 13-ը վաստակել է սեփական հարկի տակ, իսկ 4-ը` դրսում:

«Արարատ-Արմենիան» առաջին պարտությունը կրեց և 13 միավորով մնաց երրորդ տեղում: Չեմպիոնն առաջատարից 2 խաղ քիչ է անցկացրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000