Որոնել
Արխիվ
21.09.2019  13:39

Եկատերինբուրգ 2019. Բաչկովի մենամարտի արդյունքը չեն վերանայել

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը դուրս էր եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առանվազն բրոնզե մեդալ:

Եվրոպայի գործող չեմպիոնը մրցել է ամերիկացի Դեյվիս Կեյշոնի հետ: Մրցավարները մարտը տվել են ամերիկացի բռնցքամարտիկին, սակայն Armfootball.com-ին հայտնի էր դարձել, որ մարզիչները բողոքարկել են որոշումն ու սպասում են պատասխանին: Եթե բողոքարկումն ընդունվեր ու մարտը վերանայվեր, ապա հաղթանակը կշնորհվեր Հովհաննես Բաչկովին: 

Armfootball.com-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի բողոքարկումը չեն ընդունել` նշելով, որ նպատակահարմար չեն գտնում վերանայել մենամարտը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000