Որոնել
Արխիվ
21.09.2019  12:10

Նուրսուլթան 2019. ԱԱ. Գրիգոր Գրիգորյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է աշխարհի առաջնությունը: Պայքարի մեջ են ազատ ոճի ըմբիշները:

79 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչ փուլից, հակառակորդը Վրաստանը ներկայացնող Նիկա Կենտչաձեն էր: Գրիգորյանը հաղթեց 7:6 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս փուլում հայ ըմբիշը կգոտեմարտի Ուզբեկստանը ներկայացնող Ռաշիդ Կուրբանովի հետ:

Գոտեմարտի լուսանկարներն` այստեղ:

Ավելի վաղ որակավորման փուլից դուրս էր մնացել 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը Հավելենք, որ Մխիթարյանի հետ նույն մրցումային ցանցում էին հայտնվել չեմպիոնի հավակնորդ է համարում Արթուր Նայֆոնովը Ռուսաստանից, Հասան Հազդանին Իրանից և Ալի Շաբանովը Բելառուսից:

Մանրամասները այստեղ։

Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենան 74 և 125 կգ քաշային կարգերի եզրափակիչները։ Այդ քաշային կարգերի եզրափակիչները կլինեն օրվա գլխավոր իրադարձությունը։

74 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Զաուրբեկ Սիդակովը կհանդիպի Իտալիան ներկայացնող աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Ֆրանկ Չամիզոյի հետ։ (Մանրամասները այստեղ

125 կգ քաշային կարգում կհանդիպեն Վարստանը ներկայացնող աշխարհի կրկնակի չեմպիոն Գենո Պետրիաշվիլին, իսկ նրա մրցակիցը կլինի Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Թահա Աքգյուլը՝ Թուրքիա (Մանրամասները այստեղ


ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000