Որոնել
Արխիվ
21.09.2019  10:00

Նուրսուլթան 2019. ԱԱ. Հովհաննես Մխիթարյանը չանցավ որակավորման փուլը

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է աշխարհի առաջնությունը: Պայքարի մեջ են ազատ ոճի ըմբիշները:

86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, հակառակորդը ԱՄՆ ներկայացնող Ջեյմս Պատրիկ Դաունին էր:

Մխիթարյանը պարտվեց 11:1 հաշվով։ Հավելենք, որ Մխիթարյանի հետ նույն մրցումային ցանցում էին հայտնվել չեմպիոնի հավակնորդ է համարում Արթուր Նայֆոնովը Ռուսաստանից, Հասան Հազդանին Իրանից և Ալի Շաբանովը Բելառուսից:

Գոտեմարտի լուսանկարներն` այստեղ:

Մանրամասները այստեղ։

Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենան 74 և 125 կգ քաշային կարգերի եզրափակիչները։ Այդ քաշային կարգերի եզրափակիչները կլինեն օրվա գլխավոր իրադարձությունը։

74 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Զաուրբեկ Սիդակովը կհանդիպի Իտալիան ներկայացնող աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Ֆրանկ Չամիզոյի հետ։ (Մանրամասները այստեղ

125 կգ քաշային կարգում կհանդիպեն Վարստանը ներկայացնող աշխարհի կրկնակի չեմպիոն Գենո Պետրիաշվիլին, իսկ նրա մրցակիցը կլինի Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Թահա Աքգյուլը՝ Թուրքիա (Մանրամասները այստեղ

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000