Որոնել
Արխիվ
20.09.2019  15:10

Գրիզմանի համար որքա՞ն է կողմնակի մարդկանց վճարել «Բարսելոնան» և ինչո՞ւ

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանի շրջապատի մարդիկ 14 միլիոն եվրո են ստացել «Ատլետիկոյից» հարձակվողի տեղափոխությունը կազմակերպելու համար:

El Mundo-ի տրամադրության տակ է հայտնվել նամակ, ինչի շնորհիվ հաստատվում է, որ ֆրանսիացու տեղափոխության շուրջ բանակցությունները վարվել են դեռ մարտից: Վճարումները բաժանված են եղել 4 մասի:

Առաջինը ստացել է Գրզիմանի քույրը, ով նաև նրա գործակալն է, ինչպես նաև հայրը: Երկրորդ վճարումը կատարվել է 28-ամյա ֆուտբոլիստի իրավաբանին` Սևան Կարիանին:

 Երրորդ մասն ուղարկվել է ֆրանսիացի միջնորդի, ով կատալոնական ակումբի հետ բանակցել էր դեռ 2018 թվականին չկայացած տրանսֆերի ժամանակ: Եվս 7 միլիոն եվրո ստացել է «Բարսելոնայի» իրավաբանը, ով իրականում Գրիզմանի մոտ ընկերն է:

Գումարի բախշումն անհամաձայնություն է առաջացրել մասնակիցների միջև, ինչի հետևանքով ֆրանսիացի միջնորդը հեռացվել է գործարքից: Հենց նա է լրագրողներին ուղարկել բանակցությունների շուրջ խոսակցությունները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000