Որոնել
Արխիվ
20.09.2019  00:52

Եվրոպայի լիգա. «Ռոման» առանց Հենրիխ Մխիթարյանի հաղթեց թուրքական թիմին (VIDEO)

Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Ռոման» Հռոմում մրցեց թուրքական «Բաշակշեհիրի» հետ և հաղթեց 4:0 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 42-րդ րոպեին: Գնդակը սեփական դարպասն ուղարկեց հյուրերի խաղացող Ժունիրո Կայսարան: Հռոմեացիները հաշիվը կրկնապատկեցին 58-րոպեին Էդին Ջեկոյի ջանքերով: Երրորդ գոլը թուրքական թիմի դարպասն ուղարկեց Նիկոլո Ձանիոլոն` աչքի ընկնելով 71-րդ րոպեին: Վերջնական հաշիվը լուսատախտակին վառեց Ջաստին Կլյույվերտը:

Հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս չմասնակցեց խաղին` մնալով պահեստայինների նստարանին:

«Ռոմա» - «Բաշակշեհիր» 4:0

Գոլերը`Կայսարա 42 ինքնագոլ, Ջեկո 58, Ձանիոլո 71, Կլյույվերտ 90

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000