Որոնել
Արխիվ
19.09.2019  19:59

9 գոլ մեկ խաղում և հեթ-տրիկ, որոնք կարող են ապագա փոխել. Էրլինգ Հոլանդը` «Բարսելոնայի» նշանառության տակ

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով, վստահեցնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբը հետևել է 19-ամյա խաղացողի մրցելույթներին ամռանը Լեհաստանում կայացած աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ժամանակ: Մրցաշարում Հոլանդը խփած 9 գոլով դարձավ լավագույն ռմբարկու: Նշենք, որ բոլոր գոլերը հարձակվողը խփեց Հոնդուրասի հետ խաղում, որն ավարտվեց 12:0 հաշվով:

Երիտասարդ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ նաև օրեր առաջ կայացած «Զալցբուրգ» - «Գենկ» խաղում:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000