Որոնել
Արխիվ
19.09.2019  18:49

«Ոսկե գնդակը» կհանձնեն դեկտեմբերի 2-ին, հավակնորդների անունները պարզ կդառնա հաջորդ ամիս

France Football պարբերականը տեղեկություններ է ներկայացրել կապված «Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման հետ:

Հավակնորդների ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 21-ին: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Փարիզում: Միջոցառմանը կմասնակցի Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան:

Միջոցառման ընթացքում «Ոսկե գնդակ» է շնորհվելու նաև լավագույն ֆուտբոլիստուհուն, լավագույն մինչև 21 տարեկան խաղացողին, ինչպես նաև հանձնվելու է Լև Յաշինի անվան մրցանակը լավագույն դարպասապահին:

Հիշեցնենք, որ անցած տարի «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել Լուկա Մոդրիչը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000