Որոնել
Արխիվ
19.09.2019  17:40

Սքոուլզ. «Պոգբայի հեռանալը կորուստ չի լինի ՄՅՈւ-ի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը խոսել է թիմի կիսպաշտպան Պոլ Պոգբայի մասին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ ՄՅՈւ-ից, բայց տեղափոխությունը չկայացավ։

«Կարծում եմ՝ լրիվ պարզ է, որ նա ցանկանում է հեռանալ։ Պոգբան մտադիր էր տեղափոխվել «Ռեալ»։

Չեմ զարմանա, եթե կրկնվի այն պատմությունը, որը եղավ Ռոնալդուի հետ, երբ նա տեղափոխվեց «Ռեալ»։ Տեսնենք՝ խնդրել են արդյոք նրան մնալ թիմում ևս մեկ տարի, բայց չեմ կարծում, որ նրա հեռանալը մեծ կորուստ կլինի ՄՅՈւ-ի համար։ Վստահ եմ, որ թիմում կհայտնվեն այլ խաղացողներ, ովքեր կկարողանան լրացնել Պոգբայի պակասը»,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում talksport.com-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000