Որոնել
Արխիվ
19.09.2019  16:46

«Հպարտ եմ, որ եղել եմ «Բանանցի», ապա, նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստ». Վահագն Այվազյանի հրաժեշտը

Կիսապաշտպան Վահագն Այվազյանը, ով լքեց «Ուրարտուն» և տեղափոխվեց Օմանի «Ալ Նասր» ակումբ, հրաժեշտի նամակ է ուղղել ակումբին և երկրպագուներին։

Սիրելի՛ երկրպագուներ, եկավ այն պահը, երբ պետք է փոխեմ ակումբային գրանցումս. այս 7 տարիների ընթացքում ես հասցրեցի թիմի հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները Հայաստանում: Հպարտ եմ, որ եղել եմ այս հրաշալի թիմի մի մասնիկը, շնորհակալ եմ ակումբին կարիերայիս ամենահիշարժան պահերն ապրելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցին, ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանին և ակումբի ողջ անձնակազմին միշտ իմ կողքին լինելու և ինձ աջակցելու համար:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, ում հետ աշխատել եմ այս ողջ ընթացքում, նրանց շնորհիվ միշտ շարժվել եմ առաջ: Շնորհակալ եմ Իլշատ Ֆայզուլինին՝ իր ամբողջ թիմով, երախտապարտ եմ բոլոր թիմակիցներիս, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել և վստահ եմ որ մեծ հաղթանակները դեռ առջևում են:

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր բոլոր երկրպագուներին, ովքեր մեզ հետ էին և՛ հաղթանակների, և՛ պարտությունների ժամանակ:

Շնորհակալ եմ բոլոր բոլորին, հպարտ եմ որ եղել եմ «Բանանցի» ապա նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստ: Եվ վերջում՝ ի սրտե․ «Առա՛ջ Ուրարտու»»,- Այվազյանին է մեջբերում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000