Որոնել
Արխիվ
19.09.2019  15:24

«Բայերը» 20-ամյա տաղանդի աշխատավարձը զգալիորեն բարձրացրել է նրան թիմում պահելու համար

«Բայերը» վերանայել է կիսապաշտպան Կայ Խավերցի պայմանագիրը, հաղորդում է Bild-ը։

20-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է։ Նա ստանում էր տարեկան 2 մլն եվրո, իսկ այժմ գերմանական ակումբն այն դարձրել է 5 մլն, չհաշված՝ բոնուսները։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, բայց հաջորդ ամռանը Խավերցը կարող է լքել ակումբը։ Նրա ծառայություններով հետաքրքրքված են մի շարք թոփ ակումբներ։

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 34 հանդիպման, դարձել 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000