Որոնել
Արխիվ
19.09.2019  13:03

Ֆերդինանդ. «Քեյնի փոխարեն, ես կհեռանայի «Տոտենհեմից»»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խորհուրդ է տվել հարձակվող Հարի Քեյնին՝ լքել «Տոտենհեմը»։

«Եթե ինձ պատկերացնեմ Քեյնի փոխարեն՝ կլքեմ «Տոտենհեմը»։ Ես անկեղծ կլինեի ինքս ինձ հետ։ Իմաստ չկա ժամանակ վատնել այդ ակումբում։

Ես կարող եմ հաջորդ մրցաշրջանում վնասվածք ստանալ ու կորցնել մարզավիճակս։ Ցանկանում եմ հաղթել հենց հիմա։ Հենց այդդպես պետք է մտածի Քեյնը»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում football london-ը։

Հիշեցնենք, որ ՉԼ-ի մեկնարկային տուրում լոնդոնյան ակումբն արջագնա խաղում ոչ-ոքի գրանցեց «Օլիմպիակոսի» հետ (2-2):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000