Որոնել
Արխիվ
18.09.2019  23:04

ՉԼ. «Տոտենհեմը» Հունաստանում բաց թողեց հաղթանակն «Օլիմպիակոսի» հետ խաղում (VIDEO)

Չեմպիոնների լիգայի B խմբի մեկնարկային տուրում «Օլիմպիակոսը» տանը մրցեց «Տոտենհեմի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

26-րդ րոպեին Հարի Քեյնն առաջ մղեց լոնդոնցիներին, 4 րոպե անց Լուկաս Մոուրան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Հունական ակումբը կարողացավ վստահ խաղալ ու հետ բերել կորցրածը։ Դանիել Պոդենսեն 44-ր րոպեին մեկ գոլ հետ բերեց, իսկ 54-րդ րոպեին փորձառու Մատյե Վալբուենան անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։

Այսպիսով, «Տոտենհեմը» և «Օլիմպիակոսը» վաստակեցին մեկական միավոր, իսկ խմբի մյուս մասնակիցները՝ «Բավարիան» և «Ցրվենա Զվեզդան» այսօր կմրցեն միմյանց հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000