Որոնել
Արխիվ
18.09.2019  21:00

Նուրսուլթան 2019. ԱԱ. Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները. հայտնի են Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի հակառակորդները

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Վաղը գորգ դուրս կգան ազատոճայինները՝ 57 և 65 կգ քաշային կարգերում։

57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: Վերջինս պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, հակառակորդը Վրաստանը ներկայացնող Օտարի Գոգավան է։ Արսեն Հարությունյանի հետ մրցակցային նույն ցանցում են 57 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Զաուր Ուգուևը Ռուսաստանից, ինչպես նաև 2017 թվականի աշխարհի և Ասիայի չեմպիոն, ճապոնացի Յուկի Տակահաշին:

Totogaming-ը 57 կգ քաշային կարգում չեմպիոնության իրական հավակնորդ է համարում Ռուսաստանը ներկայացնող Զաուր Ուգուևին (2), այնուհետև ճապոնացի Յուկի Տակահաշիին (2.3), երրորդ տեղում տանտերերի ներկայացուցիչ Նուրիսլամ Սանաևն է (3), իսկ Արսեն Հարությունյանի հաղթանակը գնահատվել է 5 գործակցով: Մանրամասներն` այստեղ:

65 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վազգեն Թևանյանը։ Հայ ըմբիշին բավական բարդ վիճակահանություն է բաժին հասել։ Նա պայքարը սկսելու է որակավորման փուլից, որտեղ նրա հակառակորդը կլինի Ուկրաինան ներկայացնող, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Հովհաննիսյանը։ Վազգենի հետ նույն մրցակցային ցանցում են հայտնվել աշխարհի փոխչեմպոին Հաջիմուրադ Ռաշիդովը Ռուսաստանից, Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլին Վրաստանից, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Տակուտո Օտոգուրոն Ճապոնիայից և աշխարհի եռակի չեմպիոն Հաջի Ալիևը Ադրբեջանից։

Այս քաշային կարգում Totogaming-ը չեմպիոնի ամենահավանական թեկնածու է համարում Ռուսաստանը ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովին (2.1): Գլխավոր հավակնորդներից է ճապոնացի Տակուտո Օտոգուրոն (2.3), ինչպես նաև ադրբեջանիցի Հաջի Ալիևը (2.7): Մանրամասները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ 57 և 65 կգ քաշային կարգերը օլիմպիական են, ուստի այստեղ 1-6 տեղեր զբաղեցրած ըմբիշները Տոկիո-2020 ուղեգիր կնվաճեն։ Ի դեպ թե՛ Արսենը, թե՛ Վազգենը առաջին անգամ են մասնակցելու մեծահասակների աշխարհի առաջնությանը:

ArmFootball.com-ը լուսաբանում է աշխարհի առաջնությունը Նուրսուլթանից՝ TotoGaming-ի աջակցությամբ: TotoGaming-ն առաջարկում է խաղադրույքներ կատարել աշխարհի առաջնության ելքերի վրա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000