Որոնել
Արխիվ
18.09.2019  10:52

Գվարդիոլան` «Շախտյորի» դեմ հաճախ խաղալու մասին. «Ուկրաինայում տուն եմ գնել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Դոնեցկի «Շախտյորի» դեմ արտագնա խաղից առաջ պատասխանել է «հանքափորների» դեմ հաճախ խաղալու մասին հարցին:

- Այո, արդեն տուն եմ գնել այստեղ: «Շախտյորի» դեմ շատ անգամ եմ խաղացել. «Բարսելոնայի», «Բավարիայի» ու այժմ էլ «Մանչեսթեր Սիթիի» ղեկին:

Այստեղ եմ գալիս գրեթե ամեն մրցաշրջանում: Արդեն սովորել եմ և ինձ դուր է գալիս»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում ուկրաինական ակումբի կայքը:

Նշենք, որ Գվարդիոլայի գլխավորած թիմերը «Շախտյորի» դեմ խաղացել են 11 անգամ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000